Երեւան/Մեդիամաքս/. 2011թ արդյունքներով 9 բանկեր ընդգրկվել են Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների ցուցակում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, 2011-ին ՀՀ բանկային համակարգի խոշորագույն հարկատու է դարձել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, որը զբաղեցրել է 21-րդ տեղը: Բանկի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը 2 մլրդ 919 մլն 58,4 հազ. դրամ է կազմել: 30-րդ տեղում է ՎՏԲ-Հայաստան Բանկն է, որը 2 մլրդ 463 մլն 640,3 հազ. դրամի հարկ է վճարել: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը զբաղեցնում է ցուցակի 33-րդ տեղը (2 մլրդ 367 մլն 37.1 հազ. դրամ):Ցուցակում ընդգրկվել են նաեւ Ամերիաբանկը (40-րդ տեղ, 1 մլրդ 892 մլն 125,3 հազ.), Արդշինինվեստբանկը (46-րդ տեղ, 1 մլրդ 662 մլն 412,5 հազ.), Յունիբանկը (53-րդ տեղ, 1 մլրդ 496 մլն 674,1 հազ.), Հայբիզնեսբանկը (69-րդ տեղ, 1 մլրդ 203 մլն 883,8 հազ.), Ինեկոբանկը (72-րդ տեղ, 1 մլրդ 114 մլն 139,9 հազ.), եւ Անելիք Բանկը (100-րդ տեղ, 813 մլն 346,6 հազ.):2010-ի հետ համեմատ բանկային համակարգի 5 խոշորագույն հարկատուները ավելացրել են վճարված հարկերի ընդհանուր ծավալը (11,3 մլրդ) 4,14 մլրդ դրամով կամ 57,7%-ով:ՀՀ ֆինանսական հատվածում սոցիալական վճարումներով 2011-ի արդյունքներով առաջատար դիրք է զբաղեցնում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը (12-րդ տեղ, 457 մլն 548,6 հազ. դրամ): 15-րդ տեղում ՎՏԲ-Հայաստան Բանկն է (383 մլն 850 հազ.), իսկ 17-րդում`Արդշինինվեստբանկը (371 մլն 677,4 հազ. դրամ): Tweet Դիտում՝ 2533