Հունվարին տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 4.8%
02.02.2012 | 09:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ www.romania.insider.com

Երեւան: Մեդիամաքս: 2012-ի հունվարին գնաճը Հայաստանում կազմել է 4.8% (դեկտեմբերի ցուցանիշը` 4,7%):
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հունվարին արձանագրվել է պարենամթերքի գնի 6%, ոչ պարենային ապրանքների` 3.6% եւ ծառայությունների սակագների 3,5% աճ, հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Հունվարին գները Հայաստանի սպառողական շուկայում 2011թ. դեկտեմբերի համեմատ աճել են 3.6%-ով: Ընդ որում, սննդամթերքի գներն աճել են 6,6%-ով, ծառայությունների սակագները՝ 0.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,4%-ով:
Դեկտեմբերի համեմատ պարենային ապրանքների գների աճը, ըստ վիճծառայության, հիմնականում պայմանավորված է մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի գների 7.7-43.3% աճով:
2012թ. հունվարին 2011թ. դեկտեմբերի հետ համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզվառելիքինը նվազել է 0.1%-ով: 2011-ի հունվարի համեմատ բենզինի եւ դիզվառելիքի գներն աճել են համապատասխանաբար 14%-ով եւ 21.2%-ով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: