Երեւան/Մեդիամաքս/. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը միացել է առանց հաշվի բացման Blizko արագ դրամական փոխանցումների միջազգային համակարգին: Համակարգի միջոցով իրականացվում են արագ դրամական փոխանցումներ ԱՊՀ և որոշ արտասահմանյան երկրների միջև; փոխանցումները կատարվում են ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով, նշեցին բանկում:Blizko-ից բացի Առէկսիմբանկը միջազգային դրամական փոխանցումներ է իրականացնում է նաև Быстрая Почта, Migom, Contact և Moneygram համակարգերի միջոցով:2011թ. բանկն իրականացրել է 272,5 մլրդ դրամի փոխանցումներ, որոնցից 5 մլրդ-ը՝ առանց հաշվի բացման: Tweet Դիտում՝ 2862