Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկի կողմից թողարկած միջազգային VISA եւ MasterCard պլաստիկ քարտերի քանակը 2011 թ-ի ընթացքում աճել է ավելի քան 6000-ով` գրեթե 30%-ով: Դրան զուգահեռ մոտ 35%-ով ավելացել է թողարկված քարտերով իրականացված գործարքների թվաքանակը: Աճ է արձանագրվել նաեւ Անելիք Բանկի կողմից տեղադրված POS տերմինալների մասով` մոտ 10%: «Բանկը բավականին կարեւորում է այս ցուցանիշը, քանի որ այն առարկայական է եւ ցույց է տալիս թողարկված քարտերի իրական արդյունավետությունը: Նման ցուցանիշների բանկը հասել է վճարահաշվարկային համակարգի զարգացման եւ բանկային ծառայությունների ճիշտ մշակման արդյունքում: 2012 թվականին այս ոլորտում հաճախորդների համար սպասվում են նոր անակնկալներ ու նոր հնարավորություններ»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ քարտային գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը: Tweet Դիտում՝ 4307