2012-ին դրամի փոխարժեքը կանցնի $1 դիմաց 400 դրամից, կարծում են Ամերիաբանկում

30.01.2012 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն այսօր Երեւանում ասել է, որ, իր կանխատեսումներով, 2012-ի ընթացքում դրամի փոխարժեքը կանցնի $1 դիմաց 400 դրամից:

Նրա խոսքերով, նման զարգացումը տրամաբանական է համաշխարհային տնտեսական զարգացումների եւ Հայատանի կառավարության կողմից արտահանման խթանման ռազմավարության համատեքստում:

«Մնում է միայն հուսալ, որ դրամի արժեզրկումը տեղի կունենա աստիճանաբար, այլ ոչ թե մեկ օրվա ընթացքում»,- ասել է Տիգրան Ջրբաշյանը: 

2011թ. սկզբից մինչ օրս դրամի փոխարժեքը բորսայում նվազել է 6,4%-ով կամ 23,34 դրամով եւ 2012թ. հունվարի 25-ի դրությամբ կազմել 387,28 դրամ $1-ի դիմաց:

Դիտում՝ 6915

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW