Պրոգրես-Աուդիտ-ը կհամագործակցի RSM International-ը ներկայացնող ընկերության հետ

27.01.2012 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Պրոգրես-Աուդիտ»  ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքել «RSM TOP-AUDIT»  աուդիտորական եւ խորհրդատվական խմբի հետ:

Ինչպես Մեդիամաքսի հետ հարցազրույցում հայտնել է Պրոգրես-Աուդիտի գլխավոր տնօրեն Խաչիկ Բեգլարյանը, RSM TOP-AUDIT-ը հանդիսանում է RSM International միջազգային աուդիտորա-խորհրդատվական ցանցի լիարժեք անդամ, որին վերապահված է ներկայացնել  RSM International-ի շահերը Ռուսաստանում, ԱՊՀ մի շարք երկրներում, այսուհետ` նաեւ Հայաստանում:

RSM International-ը զբաղեցնում է 6-րդ տեղը աշխարհի խոշորագույն աուդիտորա-խորհրդատվական ընկերությունների ցանկում:

Խաչիկ Բեգլարյանի խոսքով, համագործակցության շրջանակները ընդգրկելու են միջազգային աուդիտի, ֆինանսական վերլուծության, գործարար խորհրդատվության եւ այլ բնագավառներ:

Դիտում՝ 6673
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW