Fitch-ը հաստատել եւ հետ է կանչել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի վարկանիշները
26.01.2012 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Միջազգային վարկանիշային գործակալություն Fitch Ratings-ը հաստատել եւ հետ է կանչել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի վարկանիշները, այդ թվում` թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ «BB-» վարկանիշը (ԹԴՎ)՝ «Կայուն» կանխատեսմամբ:
Fitch-ը հետ է կանչել բանկի վարկանիշները, քանի որ բանկն որոշում է ընդունել դադարեցնել իր մասնակցությունը վարկանիշային գործընթացին, հայտնել են Մեդիամաքս-ին գործակալությունում:
Հաստատվել եւ հետ են կանչվել հետեւյալ վարկանիշները.
Երկարաժամկետ ԹԴՎ-ն հաստատվել է «BB-» մակարդակում, կանխատեսումը՝ «Կայուն»;
Կարճաժամկետ ԹԴՎ-ն հաստատվել է «B» մակարդակում;
Կայունության վարկանիշը հաստատվել է «b+» մակարդակում;
[Բաժնետիրոջ կողմից] աջակցության վարկանիշը հաստատվել է «3» մակարդակում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի վարկանիշի վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 2011թ. դեկտեմբերի 6-ին, երբ Fitch Ratings-ը նվազեցրեց բանկի երկարաժամկետ ԹԴՎ-ն «BB»-ից «BB-» մակարդակի: Ըստ Fitch-ի, վարկանիշի իջեցումը արտացոլում է գործակալության կարծիքը բանկի բաժնետեր Credit Agricole S.A.-ի կողմից աջակցության տրամադրման հավանականության մասին:
Վերջին լուրեր
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: