Այսուհետ Banks.am-ը հասանելի է Chrome Web Store-ում

26.01.2012 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Մեդիամաքս-ի ծրագրավորողների թիմն ավարտել է Banks.am կայքի extension-ը Google Chrome բրաուզերի վրա հասանելի դարձնելու աշխատանքը:

Այսուհետ այն հասանելի է Chrome Web Store-ում` https://chrome.google.com/webstore/detail/fepjfagfjcdmadolamefdcecabojefep:

Ձեր Google Chrome բրաուզերի վրա extension Banks.am-ը տեղադրելու համար անհրաժեշտ է սեղմել Add to Chrome կոճակը, որից հետո Banks.am-ի պատկերակը կհայտնվի ձեր բրաուզերի աջ վերին հատվածում: Պատկերակի վրա պարբերաբար կհայտնվեն թվեր, որոնք խորհրդանշում են ձեր վերջին այցից հետո կայքի թարմացումների քանակը: Շարժագիծը պատկերակին մոտեցնելով, օգտատերը կտեսնի թարմացումների ցանկը եւ կարող է սեղմել իրեն հետաքրքրող լուրի վրա:

Google Chrome բրաուզերն ամեն տարի ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային շուկայում: Արդեն այսօր այն ամենատարածված բրաուզերն է Հայաստանում եւ Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի այցելուների 50 %-ը օգտագործում են հենց Google Chrome-ը:

Դիտում՝ 6140

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW