Երեւան/Մեդիամաքս/. Վարչապետն ընդունել է «Ռոսսելխոզբանկի» խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսսելխոզբանկի» խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը: «Գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր առաջնային ուղղություններից մեկը: Փորձում ենք գտնել նոր գործիքներ և հնարավորություններ՝ ոլորտի զարգացումը խթանելու համար», -ասել է Տիգրան Սարգսյանը եւ հույս հայտնել, որ «Ռոսսելխոզբանկի» հետ համագործակցությունը և փորձի փոխանակումը նոր քայլեր կհուշի կառավարությանը՝ ոլորտի զարգացման ճանապարհին: Դմիտրի Պատրուշևը նշել է, որ բանկը Ռուսաստանի ագրո-արդյունաբերական համալիրի ֆինանսավորման առաջատարներից է, ինչպես նաև պետական նպատակային ծրագրերի իրականացնող օպերատորը:Կողմերը քննարկել են համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ՀՀ-ում «Ռոսսելխոզբանկի» ներկայացուցչության հիմնմանը, լիզինգային տարբերակով գյուղտեխնիկայի հնարավոր ձեռք բերմանը վերաբերող հարցեր: Tweet Դիտում՝ 1832