Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունները հատուցել են հաճախորդներին մոտ 53 մլն դրամ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում ասել է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը՝ հաշտարարի գրասենյակի գործունեության 3-ամյակին նվիրված միջոցառմանը:Նա տեղեկացրել է, որ 2011թ. գրասենյակում ստացվել է ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված 803 բողոք, քննվել է 145 պահանջ, որոնց քննության արդյունքում գործերի 68%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության 3 տարիների ընթացքում այն քննել է 317 պահանջ, որոնց արդյունքում հաճախորդներին հատուցվել է ընդհանուր առմամբ 109 մլն դրամ: Ընդհանուր առմամբ հօգուտ հաճախորդների է լուծվել բոլոր գործերի 62%-ը:Փիրուզ Սարգսյանը ներկայացրել է նաեւ գրասենյակի կողմից իրականացվող սպառողների կրթման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները եւ դրանց արդյունքները: Ֆինանսական համակարգի հաշտարարն այսօր վկայագրեր է հանձնել գրասենյակի հետ լավագույն համագործակցող կազմակերպություններ ճանաչված ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան-ի, Ռոսգոսստրախ Արմենիա եւ Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ գրասենյակի կողմից հայտարարված մրցույթների հաղթող ուսանողներին եւ աշակերտներին: Tweet Դիտում՝ 3175