Երեւան/Մեդիամաքս/. ՌԵՍՈ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանն այսօր ասել է, որ ըստ իրենց տվյալների եւ ուսումնասիրությունների, Հայաստանում վարորդների 20-30 %-ը դեռ ձեռք չի բերել ԱՊՊԱ պայմանագիր: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Սամվել Գրիգորյանն ասել է, որ փաստորեն յուրաքանչյուր 5-րդ վարորդը դեռ չունի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր: Ըստ ընկերության գործադիր տնօրենի, սա պայմանավորած է թե այդ վարորդների ֆինանսական դրությամբ, թե որոշ վարորդների համոզմամբ, որ ԱՊՊԱ պայմանագիր ունենալն իբր պարտադիր չէ: “Ճանապարհային ոստիկանությունն արդեն հիշեցրել է, որ ԱՊՊԱ պայմանագիր ունենալը, տեխզննության եւ ԱՊՊԱ կտրոնները տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր է”,- նկատել է Սամվել Գրիգորյանը: Նրա խոսքով, ԱՊՊԱ պայմանագրի բացակայության դեպքում վարորդները ՃՏՊ-ի դեպքում կկանգնեն երկակի խնդրի առջեւ եւ ստիպված կլինեն թե մուծել պայմանագրի բացակայության համար նախատեսված տուգանքը (50 հազար դրամի չափով), թե փոխհատուցել վնասը: Սամվել Գրիգորյանը նշել է, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, ՌԵՍՈ-ն պատրաստ է ընդառաջ գնալ ԱՊՊԱ պայմանագիր դեռեւս չունեցող վարորդներին` դյուրացնելով պայմանագիր ձեռքբերելու պայմաններն ու գործընթացը: Tweet Դիտում՝ 3388