Երեւան/Մեդիամաքս/. Այսօր եզրափակվում է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը Ռուսաստանի ամենախոշոր պետական բանկին` Սբերբանկին վաճառելու գործարքը: Ինչպես Վեդոմոստի թերթի հետ հարցազրույցում ասել է «Տրոյկա Դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, ընկերության վաճառքից հետո «Տրոյկա Դիալոգ» ապրանքանիշը կդադարի գոյություն ունենալ ներդրումային-բանկային բիզնեսում: «Անիմաստ է. եթե մենք ցանկանում ենք զարգացնել Սբերբանկի խմբի ծառայությունները, ավելի ճիշտ է այն կոչել Սբերբանկ», - ասել է Ռուբեն Վարդանյանը:Նրա խոսքերով, նա Սբերբանկի խմբում կաշխատի այնքան ժամանակ, մինչեւ ավարտի ինտեգրման խնդիրները եւ նրա կարիքը լինի: «Գործարքի վերջանական փաստաթղթերը ստորագրելուց հետո ես կգլխավորեմ Սբերբանկի դուստր ձեռնարկությունը եւ կդառնամ դրա մենեջերը: «Տրոյկա Դիալոգը» որպես ապրանքանիշ կդադարի գոյություն ունենալ ներդրումային-բանկային համակարգում”,- պատմել է Ռուբեն Վարդանյանը:2011-ի մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Սբերբանկը պատրաստվում է ձեռք բերել «Տրոյկա Դիալոգ»-ի 100%-ը $1 մլրդ-ով: 2011-ի հոկտեմբերի վերջին ՌԴ հակամենաշնորհային դաշնային ծառայությունը հավանություն տվեց գործարքին: «Տրոյկա Դիալոգը» ընկերություն էր, որն ուներ ավելի քան 40 աշխատակից, իսկ ընկերության բաժնետոմսերի 70%-ը պատկանում էր «Տրոյկա Դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանին: Tweet Դիտում՝ 3552