Երեւան/Մեդիամաքս/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելն աճել է շուրջ 65,4 %-ով` 31.12.11թ. դրությամբ կազմելով ավելի քան 18,3 մլրդ դրամի: Միայն 2011 թ. չորրորդ եռամսյակում ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդներն աճել են 3,2 մլրդ դրամով` 21,2 %-ով: Բանկի ընդհանուր ավանդային պորտֆելը` ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ներգրաված, աճել է շուրջ 67,4 %-ով` հասնելով ավելի քան 20,5 մլրդ դրամի:Ֆիզ. անձանցից ներգրաված ավանդային պորտֆելի աճը պայմանավորված է հիմնականում 3 ավանդատեսակներով` «Ապահով», «Վստահելի» եւ «Արձակուրդային», ընդ որում, «Ապահով» եւ «Վստահելի» ավանդատեսակների գծով բանկն արձանագրել է ամենաբարձր ցուցանիշները` 6,2 մլրդ դրամ: Իսկ իրավաբանական անձանց դեպքում հիմնական աճը պայմանավորված է «Կուտակային» ավանդատեսակով:2011 թվականի ընթացքում բանկը չի ավելացրել ներգրաված ավանդների տոկոսադրույքները` տարեկան տոկոսադրույքի առավելագույն շեմ սահմանելով ՀՀ դրամի դեպքում մինչեւ 12.5%, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` մինչեւ 9% տոկոսադրույքներ: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում 2012 թվականին նախատեսվում են նոր ավանդատեսակների համալրում, որոնք հաճախորդներին հնարավորություն կտան առավել արդյունավետ տնօրինել իրենց դրամական միջոցներն ու խնայողությունները»,- նշել է բանկի գովազդի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը: Tweet Դիտում՝ 1747