ՓՄՁ ԶԱԿ-ը կղեկավարի Վարազդատ Կարապետյանը

19.01.2012 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» /ՓՄՁ ԶԱԿ/ հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Վարազդատ Կարապետյանը:

Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վարազդատ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:

Վարազդատ Կարապետյանը 37 տարեկան է, մասնագիտությամբ` տնտեսագետ-միջազգայնագետ, տնտեսական գիտությունների թեկնածու է:  2003 թ-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի խորհրդատու, «Արդյունավետ բիզնես» ծրագրի տնօրենն է: 2011-2012թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական:

Դիտում՝ 2606

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW