«Բի-Էս-Սի»-ն կազմակերպում է վարկային մասնագետների պատրաստման բաց դասընթաց

17.01.2012 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Բի-Էս-Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) թրեյնինգային ընկերությունը  կազմակերպում է վարկային մասնագետների պատրաստման բաց դասընթաց:

Ինչպես Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է «Բի-Էս-Սի»-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը, դասընթացի առանձնահատկությունն այն է, որ այն ընդգրկում է հիմնականում պրակտիկ մաս:

Դասընթացը նախատեսված է բանկում, վարկային կազմակերպությունում աշխատող վարկային գործակալների, ինչպես նաեւ այն անձանց համար, ովքեր ցանկություն ունեն խորացնել եւ զարգացնել գիտելիքներն ու հմտությունները վարկավորման միջազգային լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:

Դասընթացի արդյունքում մասնակիցները կծանոթանան  ներկայումս բանկերում եւ վարկային կազմակերպություններում գործող  վարկային հայտերի ուսումնասիրության, վարկունակության գնահատման,
վարկերի փաստաթղթավորման եւ մոնիտորինգների մեթոդներին ու կանոնակարգերին:

Յուրաքանչյուր մասնակից կստանա Excel 2007 ծրագրով մշակված վարկունակության գնահատման պատրաստի մոդել, համապատասխան օգտագործման իրավունքով` իր կազմակերպությունում ներդնելու համար:

Դասընթացի ավարտին կանցկացվի գիտելիքների փորձարկում, որի հիման վրա լավագույն մասնակիցները կստանան բանկում կամ վարկային կազմակերպությունում աշխատելու նամակ-երաշխավորագիր:

Դասընթացը մեկնարկում է  ս.թ. հունվարի 26 –ին:

Դիտում՝ 7068

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW