Երեւան: Մեդիամաքս: ArCa վճարահաշվարկային համակարգի վեբկայքի աշխատանքի խաթարումները կապված են կայքի գերծանրաբեռնվածության հետ, Մեդիամաքս-ին ասել է համակարգի տնօրեն Իշխան Մխիթարյանը:Վճարահաշվարկային համակարգի www.Arca.am կայքը, որտեղ հնարավոր է իրականացնել կոմունալ եւ այլ ծառայությունների դիմաց վճարումներ, այսօր կանոնավոր չի աշխատում:Ըստ Իշխան Մխիթարյանի, ծանրաբեռնվածության պատճառը դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումների վերաբերյալ տվյալների ուշացած տրամադրումն է համակարգին (կապված ամանորյա տոների հետ), ինչը բերել է կայքի միջոցով միաժամանակ իրականացվող վճարման գործարքների թվի աճին:«Դեկտեմբերի ընթացքում կայքում կնքվել է ավելի քան 81 հազ. վճարման գործարք, ինչը շուրջ 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը», - ասել է Իշխան Մխիթարյանը, նշելով, որ գործարքների մեծամասնությունը վճարումներն են կոմունալ ծառայությունների դիմաց: Նրա գնահատմամբ, կայքի ծանրաբեռնվածությունը կնվազի 2 օրվա ընթացքում, իսկ նման խնդիրների ծագումը կբացառվի պրոցեսինգային համակարգի թարմացման աշխատանքների ավարտից հետո, ինչը սպասվում է այս տարվա ամռանը: Tweet Դիտում՝ 2163