Դեկտեմբերին տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 4.7%

30.12.2011 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2011-ի դեկտեմբերին գնաճը Հայաստանում 2010-ի նույն ամսվա համեմատ կազմել է 4.7% (նոյեմբերի ցուցանիշը` 4,8%):

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դեկտեմբերին արձանագրվել է պարենամթերքի գնի 6.1%, ոչ պարենային ապրանքների 4.3% եւ ծառայությունների սակագների 2,9% աճ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, 2011-ի հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 7.7%, սննդամթերքի ինդեքսը` 112.3%, ոչ պարենային ապրանքներինը` 103.4%, ծառայությունների սակագներինը` 103.6%:

2011-ի դեկտեմբերին գները Հայաստանի սպառողական շուկայում նոյեմբերի համեմատ աճել են 2.5%-ով: Ընդ որում, սննդամթերքի գները աճել են 4,8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0,5%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.1%-ով:

Նոյեմբերի համեմատ պարենային ապրանքների գների աճը հիմնականում պայմանավորված էր մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի 5.6-36.5% գնաճով:

Ոչ պարենային ապրանքների շուկայում նոյեմբերի համեմատ 0,5% գնաճը հիմնականում պայմանավորված էր բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 1,3% եւ 2,7% գնաճով: 2011թ. դեկտեմբերին 2010-ի նույն ամսվա համեմատ բենզինի եւ դիզվառելիքի գներն աճել են, համապատասխանաբար, 17,7%-ով եւ 24,9%-ով:

Դիտում՝ 4161
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW