ԿԲ-ն գրանցել է Յունիբանկի 39-րդ մասնաճյուղը`«Լոռին»

29.12.2011 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է Յունիբանկի «Լոռի» նոր մասնաճյուղը: 

Նորաբաց մասնաճյուղի հասցեն է` ք.Վանաձոր, Գ.Լուսավորիչի 38/1:

«Լոռի» մասնաճյուղը Յունիբանկի թվով 39-րդ, իսկ Վանաձոր քաղաքում 2-րդ մասնաճյուղն է:

«Լոռի» մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում` կընդունի ավանդներ, կտրամադրի սպառողական և բիզնես վարկեր, բանկային քարտեր, կիրականացնի UNISTREAM դրամական փոխանցումներ, հաշվարկադրամարկղային սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում և այլն: 

Սպասարկման կետերի քանակով Յունիբանկը ՀՀ բանկերի առաջին հնգյակում է: 

Դիտում՝ 3617

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW