Ինեկոբանկը երկրորդ մասնաճյուղն է բացել Վանաձորում
28.12.2011 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /




Երեւան/Մեդիամաքս/. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր տեղի է ունեցել Ինեկոբանկի նոր`«Լոռի» մասնաճյուղի պաշտոնական բացումը:
«Արդեն 10 տարի է, ինչ գործում է Ինեկոբանկի «Վանաձոր» մասնաճյուղը: Այս տարիների ընթացքում մասնաճյուղը մարզում ձեռք է բերել կայուն եւ վստահելի գործընկերոջ համբավ` առաջարկելով բանկային ծառայությունների լայն շրջանակ եւ սպասարկման բարձր որակ: Հատկանշական է, որ բանկի գործունեության 15-րդ տարին Ինեկոբանկը եզրափակում է իր թվով 15-րդ մասնաճյուղի բացման արարողությամբ, իսկ նորաբաց մասնաճյուղի աշխարհագրական դիրքի ընտրությունը վկայում է բանկի մարզային ընդլայնման միտումների մասին», - ասել է Ինեկոբանկի գործադիր տնօրենի տեղակալ Արթուր Համբարձումյանը:
«Լոռի» մասնաճյուղը իրավաբանական անձանց եւ անհատներին առաջարկելու է վճարահաշվարկային ծառայություններ, բիզնես-վարկեր, առեւտրի ֆինանսավորման գործիքներ, ավանդներ, վճարային քարտեր, միջազգային դրամական փոխանցումների համակարգերի լայն ընտրանի, կոմունալ վճարումների ընդունում, ապառիկ առեւտրի ֆինանսավորում եւ այլն:
Նոր մասնաճյուղի բացման կապակցությամբ Ինեկոբանկի առկա եւ նոր հաճախորդները մինչեւ 2012 թ. մարտի 31-ը մի շարք ծառայություններից կարող են օգտվել արտոնյալ պայմաններով:
Վերջին լուրեր
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: