2011 թվականին Հայաստանը կանգնեց տնտեսական աճի ճանապարհին, ասել է ՀՀ նախագահը

28.12.2011 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելություն էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար:

«Նորություն չէ, որ այս տարի աշխարհը, մանավանդ Եվրոպան, տնտեսական ու ֆինանսական լուրջ բարդությունների առաջ էր կանգնած, եւ այդ դժվարությունները դեռ հաղթահարված չեն: Այս լրացուցիչ դժվարություններն, ամենայն հավանականությամբ, մեզ դեռ կուղեկցեն նաեւ հաջորդ տարի: Բայց փաստն այն է, որ այս ամենով հանդերձ` Հայաստանը 2011 թվականին կանգնեց տնտեսական աճի ճանապարհին, եւ, որ առանձնապես հաճելի է` էական աճ ունեցանք արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում: Սա առաջին հերթին ձեր գործունեության արդյունքն է»,- ասել է Սերժ Սարգսյանը` դիմելով գործարարներին:

«Անցնող տարին կարեւոր էր բոլորիս համար: Հիանալի է, որ որքան բարդանում է միջավայրը, այնքան ավելի շատ նախաձեռնություններով են հանդես գալիս մեր գործարարները: Ձեզնից շատերի նոր ծրագրերի ու մտահղացումների մասին ես տեղյակ եմ եւ հաջողություն եմ մաղթում դրանց իրականացման ճանապարհին: Անկեղծորեն հավատում եմ ձեր ուժերին»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Դիտում՝ 1841

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW