Սիտրոնիքս Արմենիան մեկ ամսից կստանա ՀՀ-ում առաջին ազատ տնտեսական գոտու ստեղծման իր հայտի պատասխանը

28.12.2011 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանյան Սիտրոնիքս ընկերության հայկական դուստր ձեռնարկությունը՝ Սիտրոնիքս Արմենիա-ն մեկ ամսից կստանա ՀՀ կառավարության պատասխանը՝ Մարս գործարանի եւ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳԻ) տարածքում տնտեսական գոտու ստեղծման իր հայտի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հայտը այսօր Երեւանում քննարկվել է ազատ տնտեսական գոտիների գործունեությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստին:

Սիտրոնիքս Արմենիա-ի գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ ընկերությունը նախատեսում է ստեղծել եւ կառավարել բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով հագեցած շուրջ 100 հազ. մ2 ընդհանուր տարածքով ազատ տնտեսական գոտի՝ ընդհանուր առմամբ ներդնելով $10 մլն:

Նորաստեղծ հանձնաժողովի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ ազատ տնտեսական գոտիների ստեղծման հիմնական նպատակը ոչ թե Հայաստանում գործող բիզնեսների տեղափոխումն է այնտեղ, այլ ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավումը եւ, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով, արտահանման աճի նպաստումը:

Ըստ նախարարի, մոտական տարիներին նախատեսվում է ստեղծել տարբեր ուղղվածությունների 3 ազատ տնտեսական գոտիներ:

Դիտում՝ 5241
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW