ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ UNISTREAM դրամական փոխանցումների համակարգին

28.12.2011 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ UNISTREAM-ը սկսում են համագործակցություն UNISTREAM դրամական փոխանցումների համակարգով դրամական փոխանցումների իրականացման ոլորտում:

Մինչեւ 2012թ. հունվարի ավարտը UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը ներկայացված կլինի ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղային ցանցում:

UNISTREAM-ը դարձավ թվով 10-րդ միջազգային դրամական փոխանցման համակարգը, որի ծառայություններից կարող են օգտվել բանկի հաճախորդները:

“Աշխատանքի սկիզբը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ մենք դիտարկում ենք որպես կարեւոր քայլ Հայաստանում մեր ցանցի ընդլայնման համար”, - ասել է UNISTREAM-ի նախագահ Սուրեն Հայրիյանը:

Դիտում՝ 9999

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW