Հայաստան վենչուրային կապիտալի ներգրավման հարցում նորություններ դեռ չկան

27.12.2011 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր ասել է, որ 2012թ. գարնանը սկսվելու է Գյումրու տեխնոպարկի շինարարությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախարարն ասել է նաեւ, որ հաջորդ տարի Հայաստանում սկսելու են գործարկվել ազատ տնտեսական գոտիները, որոնցից առաջինը ռուսաստանյան Սիտրոնիքս կորպորացիայի կողմից նախաձեռնվող գոտին է երեւանյան Մարս գործարանի տարածքում:

Պատասխանելով Հայաստանում վենչուրային հիմնադրամների ստեղծման վերաբերյալ Մեդիամաքս-ի հարցին, Տիգրան Դավթյանն ասել է, որ կառավարությունը քննարկում է Համաշխարհային բանկի հետ վենչուրային կապիտալ ներգրավելու հնարավորությունները: «Կարծում եմ 2012-ին լավ նորություններ կունենանք այս առումով», - ամփոփել է նախարարը:

Ս.թ. հուլիսին Տիգրան Դավթյանն ասել էր, որ Հայաստանում վենչուրային հիմնադրամներ չլինելու համար կան օբյեկտիվ պատճառներ: Նա նշել էր, որ
վենչուրային հիմնադրամների ստեղծման գործում պետությունը կարող է մասնակցություն ունենալ այն դեպքում, երբ ակնհայտ կլինի մասնավոր հատվածի ֆինանսական հետարքրքությունը:

«Վենչուրային հիմնադրամի ստեղծումը ռիսկային նախագիծ է: Կան վարկային ռեսուրսներ, որոնք հնարավոր կլինի ուղղել վենչուրային ֆոնդերի ձեւավորմանը, մասնավորապես` բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Սակայն ռիսկը կնվազի միայն մասնավոր հատվածի աջակցության դեպքում»,-ասել էր էկոնոմիկայի նախարարը:

Դիտում՝ 1743
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW