Երեւան: Մեդիամաքս: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առավել մեծ հաջողություններ է արձանագրել գնաճի զսպման գործում:Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին ասվում է Զարգացման եվրասիական բանկի /ԶԵԲ/ “ԱՊՀ-ի մակրոմոնիտորը” հաշվետվությունում:ԱՊՀ երկրների տնտեսությունները կարողացել են 2011-ին արագացնել աճ` սա է ԶԵԲ-ի փորձագետների հիմնական եզրակացությունը: Նախնական տվյալներով, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի աճը ԱՊՀ-ում կազմել է միջինը 4,5%: Տնտեսական զարգացման առավել բարձր տեմպ է արձանագրվել Թուրքմենստանում (14,6%), իսկ առավել ցածր` Ադրբեջանում (0,5%):Տարածաշրջանում գնաճի միջին ցուցանիշը, բացառությամբ Բելառուսի, 2011-ի հունիսից մինչեւ նոյեմբեր նվազել է 11,4%-ից մինչեւ 7,1%: Գնաճի զսպման առավել մեծ հաջողություն է գրանցել Հայաստանը, որտեղ տարեկան գնաճը 11,5%-ից նվազել է մինչեւ 4,8% (մարտից մինչեւ նոյեմբեր), ասվում է հաշվետվությունում:ԶԵԲ-ի վերլուծաբանները նշել են, որ 2011-ի առաջին եռամսյակում ԱՊՀ կենտրոնական բանկերի պահուստային ակտիվներն ավելացել են $37,9 մլրդ-ով: Արտարժութային պահուստների առավել զգալի աճ է արձանագրվել Ադրբեջանում (ՀՆԱ 26.6%) եւ Ղազախստանում` (ՀՆԱ 6,9%), իսկ ահա Հայաստանում արտարժութային պահուստները նվազել են (ՀՆԱ 3,4%): Tweet Դիտում՝ 4538