Երեւան/Մեդիամաքս/. «Էյչ-Էս-Բի-Սի»-ի «Ֆյուչր Ֆըրսթ» (Future First) համաշխարհային կրթական ծրագրի շրջանակներում Հայաստանի Արմավիրի մարզի շուրջ 500 անապահով երեխաների մասնագիտական հմտություններ ստանալու հնարավորություն կընձեռվի: Այս տարի «Ֆյուչր Ֆըրսթ»-ի շրջանակներում 9.5 միլիոն դրամ է հատկացվել «Արմավիրի զարգացման կենտրոն» կազմակերպության «Կյանքը կարող է փոխվել» նախագծի իրագործմանը, հայտնել են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մամլո ծառայությունում, հավելելով, որ այսպիսով Հայաստանում կրթական ծրագրերի իրականացմանը HSBC-ի կողմից ուղղված գումարները հասել են 65 մլն դրամի: 2007 թվականից ի վեր Հայաստանի շուրջ 2400 երեխաներ դարձել են այս գլոբալ ծրագրի շահառուներ: Tweet Դիտում՝ 5399