Ամուլսարում կատարված աշխատանքները արժանացել են “Նշանակալի ձեռքբերում” մրցանակին
26.12.2011 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Lydian International ընկերությունն արժանացել է հեղինակավոր Mining Journal ամսագրի “Նշանակալի ձեռքբերում” մրցանակին` Հայաստանում ծավալած գործունեության համար:
Մրցանակը շնորհվել է ընկերությանը Հայաստանի հարավում տեղակայված Ամուլսար ոսկու հանքավայրում կատարված աշխատանքների համար:
Mining Journal-ի “Ականավոր ձեռքբերում” մրցանակը շնորհվում է այն կազմակերպություններին եւ անհատներին, որոնք առանձնահատուկ ավանդ են ունեցել հանքարդյունաբերության ոլորտում:
Lydian International-ին է պատկանում Հայաստանում գործող “Գեոթիմ” ՓԲԸ-ի բաժնետոմսերի 95%: “Գեոթիմ” ՓԲԸ-ն հիմնադրվել է 2005 թվականին եւ լայնածավալ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է Ամուլսար ոսկու հանքավայրը`տեղակայված Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի վարչական սահմանին:
2011թ. ընթացքում “Գեոթիմ”-ը Ամուլսարում իրականացրել է 40.000մ հորատման աշխատանքներ` ստեղծելով 130 սեզոնային աշխատատեղ: 2012թ. թվականին ընկերությունը նախատեսում է էապես ավելացնել աշխատատեղերի քանակը:
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: