Կառավարությունը հաստատել է Զբոսաշրջության աջակցության ծառայությունների 2012թ. ծրագիրը

22.12.2011 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել Զբոսաշրջության աջակցության ծառայությունների 2012թ ծրագրին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով նախագիծը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ այն զբոսաշրջության ընդհանուր զարգացման ծրագիր չէ, այլ նախատեսում է միջոցառումներ, որոնք իրականացվելու են պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության շրջանակներում:

Նախատեսված են մի շարք միջոցառումներ, մասնավորապես, ցուցահանդեսներ, բացի այդ կստեղծվեն համապատասխան տեղեկատվական կենտրոններ:

Նախարարը հավելել է, որ բոլոր միջոցառումներն իրականացվելու են էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամի աջակցությամբ:

Դիտում՝ 1607

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW