Այս տարի ՎԶԵԲ-ը Հայաստանում իրականացրել է 80 մլն եվրոյի ներդրում

22.12.2011 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) այս տարի Հայաստանում իրականացրել մոտ 80 մլն եվրոյի ներդրում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այդ մասին հայտարարել է ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: 

“Մինչեւ այս տարվա վերջ մենք կստորագրենք եւս մի  քանի նախագծեր: Այսօրվա դրությամբ, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում մեր բանկի ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 470 մլն եվրոն”,- ասել է Վալերիու Ռազլոգը:

Դիտում՝ 4645

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW