ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` Զոլոտայա Կորոնա համակարգի առաջատարն է

22.12.2011 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ արժանացել է «Զոլոտայա Կորոնա–Դրամական փոխանցումներ» համակարգի կողմից այդ համակարգով «վճարված փոխանցումների ծավալով առաջատար Բանկ ՀՀ-ում» հավաստագրի:

«Վստահ ենք, որ մեր հետագա համագործակցությունը կլինի էլ ավելի արդյունավետ և փոխշահավետ: Տվյալ հավաստագիրը եւս մեկ անգամ ընդգծում է բանկի և համակարգի միջև հաստատված հարաբերությունների կարևորությունը»,- նշել են բանկում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը սկսած 2008թ-ից համագործակցում է «Զոլոտայա Կորոնա-Դրամական փոխանցումներ» համակարգի հետ եւ 2010թ. արդյունքներով ճանաչվել էր համակարգի ամենադինամիկ զարգացող գործընկերը Հայաստանում:

2012թ-ին Բանկը շարունակելու է ընդլայնել դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցության շրջանակները, նախատեսելով պահպանել և ավելի ամրապնդել իր առաջատար դիրքը հայաստանյան դրամական փոխանցումների շուկայում:

Դիտում՝ 4874
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW