ՏՄՊՊՀ-ն այս տարի նշանակվել է ընդհանուր առմամբ 375 մլն դրամի տուգանք

21.12.2011 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ասել է, որ 2011 թվականը ՏՄՊՊՀ-ի համար արդյունավետ է եղել իրականացված աշխատանքների տեսանկյունից:

“ՏՄՊՊՀ-ն տնտեսվարողների նկատմամբ կայացրել է պատասխանատվության միջոցներ կիրառելու 198 որոշում, ինչը նախորդ տարիների համեմատ մոտ 7 անգամ ավել է: Ընդհանուր առմամբ նշանակվել է 375 մլն դրամի տուգանք նախորդ տարվա 36.5 մլն-ի համեմատ”,-հայտարարել է Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքերով, 2011թ. տնտեսվարողների կողմից բողոքարկվել է 20 որոշում, որոնցից 9-ի վերաբերյալ արդեն կան վճիռներ, բոլորն էլ ՏՄՊՊՀ-ի օգտին:

“Աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է 2011-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ “Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին” ՀՀ օրենքի վերանայման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հանգամանքով: Նոր օրենքը լայն հնարավորություններ է ընձեռնում հանձնաժողովին”,-ասել է ՏՄՊՊՀ նախագահը:

Նա նաեւ նշել է, որ տուգանքները եւ հրապարակային վարույթները խոշոր տնտեսվարողներին զգաստացնելու նպատակ ունեն, քանի որ չարաշահող ընկերությունները հեշտությամբ կարող են կորցնել իրենց համբավը: 

“Ոլորտի խնդիրները շատ են, եւ պետք է խոստովանեմ, որ բոլոր խնդիրներով չենք հասցնում զբաղվել սահմանափակ ռեսուրսների պատճառով”,- ասել է Արտակ Շաբոյանը:

Դիտում՝ 1679
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW