Երեւան: Մեդիամաքս: 2011-ի նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2010-ի նույն ամսվա հետ համեմատ ավելացել է 2,4%-ով, Հոկտեմբերի հետ համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7,3%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունում:Ս.թ. նոյեմբերին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 93 մլրդ 969,2 մլն դրամ` 2010-ի նոյեմբերի համեմատ աճելով 18,8%-ով: Առեւտրի շրջանառությունն աճել է 3,4%-ով (188 մլրդ 281,5 մլն), ծառայությունների ծավալը` 4.4%-ով (74 մլրդ 203,6 մլն):2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ 6,2%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսության ոլորտում (45 մլրդ 294,1 մլն), իսկ շինարարության ոլորտում` 13,3% անկում (59 մլրդ 66,5 մլն):2011-ի նոյեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.3%-ով եւ կազմել 114 766 դրամ ($299):2011-ի նոյեմբերին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $504,5 մլն կամ 192.8 մլրդ դրամ` 2010-ի նույն ամսվա համեմատ ավելանալով 10,2%-ով:Արտահանման ծավալը նոյեմբերին աճել է 22,3%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 47,4 մլրդ դրամ կամ $124.1 մլն: 2011-ի նոյեմբերին 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումն աճել է 6,7%-ով եւ կազմել 145,4 մլրդ դրամ կամ $380.4 մլն: 2011թ. հոկտեմբերի հետ համեմատ արտահանումը աճել է 9.9%-ով, իսկ ներմուծումը նվազել է 2.8%-ով:ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2011-ի նոյեմբերին կազմել է 98 մլրդ դրամ կամ $256,3 մլն: Tweet Դիտում՝ 4580