Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում կաթնամթերքի խոշորագույն արտադրող “Աշտարակ Կաթ” ընկերությունը հերքել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից ներկայացված բոլոր մեղադրանքները:Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանն ասել է, որ Աշտարակ Կաթի ավանդական կաթնամթերքը (կաթ, թթվասեր, մածուն) բուսական յուղեր չի պարունակում, ինչպես պնդում է ՏՄՊՊՀ-ն:«Մեր մի շարք մթերքներ պարունակում են կոկոսի յուղ, մասնավորապես, պաղպաղակը, ջնարակապատ պանրիկները, հալած պանիրը, ինչն ընդունված է ողջ աշխարհում, թույլատրված է օրենքով եւ ինչի մասին կա համապատասխան նշում պիտակի վրա»,- ասել է Ստեփան Ասլանյանը: Նա կոչ է արել պատասխանատու պետական մարմիններին եւ շահագրգիռ հասարակական կազմակերպություններին ընկերության յուրաքանչյուր ժամկետի արտադրանքի սեփական լաբորատոր զննությունն անցկացնել` դրանցում բուսական յուղի եւ այլ հավելումների բացակայության մեջ համոզվելու համար: Դեկտեմբերի 16-ի նիստում ՏՄՊՊՀ-ն որոշել է տուգանել կաթնամթերքի 3 արտադրողների (Աշտարակ Կաթ, Անի Կաթ եւ Դուստր Մարիաննա) տարեկան շահույթի 1%-ի չափով իրենց արտադրանքում, մասնավորապես, թթվասերում բուսական (կոկոսի) յուղի պարունակության, ինչպես նաեւ կաթի փոշու օգտագործման մասին նշումների բացակայության եւ արտադրանքի յուղայնության նորմերին չհետեւելու համար: Աշտարակ Կաթի նկատմամբ հանձնաժողովի տուգանքը կազմել է 50 մլն դրամ: Tweet Դիտում՝ 9656