Երեւան: Մեդիամաքս: 2012թ. հունվարի 1-ից թոշակներն ու պետական նպաստները կավելանան 10 տոկոսով:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Հունվարի 1-ից միջին կենսաթոշակը 26 հազար դրամից կաճի մինչեւ 28 հազար, միջին ընտանեկան նպաստը կկազմի 30-31 հազար դրամ:“Աջակցությունը անապահով ընտանիքներին լինելու է շարունակական”, - ասել է վարչապետը: Կառավարության այսօրվա որոշմամբ 116 հազար անապահով ընտանիքների նախատոնական աջակցություն է ցուցաբերվելու` յուրաքանչյուր ընտանիքին 3 շիշ արեւածաղկի ձեթ:Իր հերթին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պարզաբանել է, որ պահեստավորված ձեթը աճուրդային եղանակով պետք է վաճառվեր եւ գումարը մուտքագրվեր պետական բյուջե, սակայն որոշվեց այդ ձեթը տրամադրել անապահով ընտանիքներին:Կառավարության մեկ այլ որոշմամբ անապահով ընտանիքներից 600 ուսանողի կփոխհատուցվի ուսման վճարը: Tweet Դիտում՝ 4624