ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը - Դուք գլխավորել եք Զարգացման հայկական գործակալությունը, ֆինանսների նախարարությունը, հիմա` էկոնոմիկայի նախարարությունը: Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ: - Էկոնոմիկայի նախարարությունն ավելի մոտ է, քան ֆինանսներինը: Ես տնտեսագետ եմ, այլ ոչ թե ֆինանսիստ: Ինձ համար անակնկալ էր, երբ նշանակեցին ֆինանսների նախարար: Բնավորության տեսակետից դա տարբեր բաներ են: Ֆինանսիստն ավելի կոնսերվատիվ է: Ինձ համար հոգեբանորեն ծանր էր լինել ֆինանսների նախարար: Այստեղ ավելի կրեատիվ է, այս նախարարությունում սիրտս «կանաչում» է: Ես ավելի բարի եմ, ֆինանսիստներն ավելի չար պետք է լինեն: Սակայն այդ փորձը օգտակար էր ինձ համար, շատ բաներ իմացա:Տիգրան Դավթյանն ընտանիքի հետ (Տիգրան Դավթյանի անձնական արխիվից)- Ի՞նչ մասնագիտության մասին էիք երազում փոքր տարիքում:- Ուզում էի օդաչու դառնալ, ռազմական օդաչու: Մինչեւ հիմա շատ եմ սիրում ավիացիան: Ինձ համար ավիացիայից ավել ոչինչ չկա: Հաճույք եմ ստանում: Մոսկվայում ավարտել եմ բարձրագույն ռազմական ուսումնարանը: Մասնագիտությունս ինքս եմ ընտրել եւ կարծում եմ, որ ճիշտ եմ: Մասնագիտությամբ տնտեսագետ-կիբեռնետիկ եմ, լավագույն տնտեսագետները նաեւ կիբեռնետիկներ են:Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ Tweet Դիտում՝ 4980