Երեւան/Մեդիամաքս/. Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Անելիք Բանկի ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է ավելի քան 6 մլրդ դրամով` մոտ 57%-ով, իսկ միայն դրամային ավանդները նույն ժամանակահատվածում աճել են 107%-ով: Ինչպես Մեդիամաքսին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունում, միայն վերջին 2 ամիսներին պորտֆելն աճել է շուրջ 15%-ով` 2,1 մլրդ դրամով, հասնելով 17,2 մլրդ դրամի, որից դրամային ավանդների պորտֆելն աճել է մոտ 20%-ով` 0.6 մլրդ դրամով:«Նման աճը պայմանավորված է ոչ թե բարձր տոկոսադրույքներով` շուկայում կան ավելի բարձր տոկոսադրույքներով առաջարկներ, այլ բանկի նկատմամբ բնակչության վստահությամբ, թիրախային գովազդային արշավով եւ բանկային պրոդուկտի ճիշտ մշակմամբ: Ավանդների առումով մենք ունենք կարեւոր առավելություն. բանկի բոլոր ավանդատուները հնարավորություն ունեն անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ նրա մի մասը` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ»,- նշել է Անելիք Բանկի գովազդի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը:Ավանդային պորտֆելի աճը պայմանավորված է հիմնականում 3 ավանդատեսակներով.-«Ապահով»` ՀՀ դրամի դեպքում տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է մինչեւ 12.5% , իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` մինչեւ 9%: Ավանդատուն կարող է նաեւ ավանդ ներդնել 1 ամսով 6% տոկոսադրույքով ՀՀ դրամի դեպքում:-«Վստահելի»`կուտակման իրավունքով ավանդատեսակ է, նվազագույն գումարը կազմում է 40 000 ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը` մինչեւ 12.3% (ՀՀ դրամի դեպքում)- «Արձակուրդային»`դեպի Հունաստան 2 անձի համար նախատեսված ուղեգիր շահելու հնարավորությամբ, իսկ ներդրած ավանդի յուրաքանչյուր 100 000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը ընձեռում է ուղեգիր շահելու լրացուցիչ հնարավորություն: Tweet Դիտում՝ 5278