ԻՆԳՈ Արմենիա-ն կոչ է անում վարորդներին շտապել ձեռքբերել 2012թ-ի ԱՊՊԱ պոլիսներ

09.12.2011 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Արեւշատ Մելիքսեթյանն այսօր ասել է, որ այս տարի, ի տարբերություն 2010-ի, վարորդները ակտիվ չեն ԱՊՊԱ պոլիսներ ձեռքբերելու հարցում:

“Կոչ ենք անում վարորդներին չսպասել դեկտեմբերի վերջին օրերին եւ շուտ կնքել հաջորդ տարվա իրենց ԱՊՊԱ պայմանագրերը”, - ասել է Արեւշատ Մելիքսեթյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա տեղեկացրել է նաեւ, որ ԻՆԳՈ Արմենիան ավելացրել է ներկայացուցչությունների թիվը հանրապետության ողջ տարածքում՝ բացելով 10 մարզային եւ 2 նոր մայրաքաղաքային մասնաճյուղեր՝ Արաբկիր եւ Աջափնյակ համայնքներում:

Դիտում՝ 4004

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW