Վաղվանից Forbes ամսագիրը կտպագրվի նաեւ վրացերեն

07.12.2011 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Վրաստանը կդառնա Forbes ամսագրի ներկայության 20-րդ երկիրը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը վկայակոչելով Business Wire-ը, ամսագրի առաջին վրացերեն համարը լույս կտեսնի դեկտեմբերի 8-ին՝ 3 հազարանոց տպաքանակով: Ամսագրի վրացերեն տարբերակը Forbes-ը հրատարակում է Media Partners Georgia-ի հետ համատեղ:

«Ֆորբս Վրաստանն ուրախ է միանալ Forbes-ի գլոբալ թիմին աշխարհը փոխող մարդկանց, գաղափարները եւ տեխնոլոգիաները հայտնաբերելու եւ լուսաբանելու գորում», - նշել է Ֆորբս Վրաստանի գլխավոր խմբագիր Ռեւազ Սաքերաշվիլին, ով անցյալում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել մի շարք վրացական մեդիաընկերություններում:

Դիտում՝ 5533

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW