Այս տարին տնտեսական առումով բավականին դրական էր, ասել է Տիգրան Դավթյանը

02.12.2011 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր ասել է, որ այս տարվա ընթացքում գրանցվել են բավականին դրական տնտեսական զարգացումներ:

“Այս տարին տնտեսական առումով կարելի է անվանել հաջողված տարի”,- ասել է նախարարը` նշելով, որ տարվա արդյունքներով սպասվում է ՀՆԱ-ի շուրջ 5% աճ:

“Այդ աճը մենք ապահովում ենք իրական հատվածի աճի հաշվին, դա նախ եւ առաջ արդյունաբերության ոլորտն է”,- պարզաբանել է նախարարը: Տիգրան Դավթյանի խոսքերով, այս տարի սպասվում է արդյունաբերության 12-13% աճ: Բացի այդ, կանխատեսվում է 20-27% աճ արտահանման ոլորտում: Նկատվում է նաեւ ներդրումների ծավալի աճ, զգալի է զբոսաշրջության աճը` մոտ 13%:

Նախարարը նշել է, որ անկում է նկատվում միայն շինարարության ոլորտում:
Տիգրան Դավթյանն անդրադարձել է նաեւ վերջերս Moody’s-ի կողմից հրապարակված վարկանիշին:

“Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, դա սովորական գործընթաց է: Մեր վարկանիշի մի փոքր նվազումը հիմնականում պայմանավորված է այն արտաքին ռիսկերով, որոնք առաջացել են գլոբալ տնտեսության մեջ, մասնավորապես` եվրոպական: Կարծում եմ, մեր վարկանիշը բավականին պատշաճ մակարդակի վրա է Fitch-ի եւ Moody’s-ի գնահատականներով, այն համադրելի է տարածաշրջանի հարեւան երկրների հետ: Մտավախության պատճառ չեմ տեսնում”,- ասել է Տիգրան Դավթյանը:

Դիտում՝ 5684
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW