Յունիբանկը առաջարկում է վարկ ուսման վարձը վճարելու համար

25.11.2011 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկն առաջարկում է օգտվել նոր` 1 մլն դրամի չափով U-Student+  սպառողական վարկից` բուհերում ուսման վարձը վճարելու համար: 

Վարկը կարող են ձեւակերպել ուսանողները կամ նրանց ընտանիքի անդամները, որոնք չունեն բացասական վարկային պատմություն: U-Student+ վարկի ձեւակերպման համար հարկավոր է ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատանքի վայրից եւ բուհից:

Վարկի ժամկետը 12 ամիս է, 20% տարեկան տոկոսադրույքով: Վարկային պայմանագրի ստորագրումից հետո դրամային միջոցները փոխանցվում են բուհի հաշվեհամարին:

Վարկի մարումը տեղի է ունենում ամենամսյա, հավասարազոր մուծումներով: Վարկային դիմումի դիտարկման ժամկետը հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումից հետո չի գերազանցում
3 աշխատանքային օրը:

Վարկը տրամադրվում է մեկ ուսումնական կիսամյակի վճարի չափով, սակայն մարումից հետո հաճախորդը կարող է դիմել մյուս կիսամյակի վարկի համար: Բանկը չի պահանջում կանխավճար եւ գրավ, սահմանափակվում է ֆիզիկական անձանց երաշխավորությամբ:

Դիտում՝ 3726
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW