Երեւան/Մեդիամաքս/. 2011թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 74,6 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 20%-ով: Քարտերի ընդհանուր քանակում 55,6 հազարը կազմել են Visa միջազգային քարտերը, իսկ 19 հազարը` ArCa քարտերը: Քարտերի միջոցով Յունիբանկը տրամադրում է սպառողական վարկերի մեծ տեսականի` նախատեսված տեխնիկայի կամ կահույքի ձեռքբերման, զբոսաշրջության, վերանորոգման, գույքի ապահովագրության և այլ նպատակների համար: Յունիբանկը պարզեցրել է վարկառուների գնահատման գործընթացը և ներդրել հաճախորդի վարկային պատմության վերլուծության վրա հիմնված նոր մոտեցում, որը ենթադրում է հաճախորդի կողմից փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացում: Tweet Դիտում՝ 3497