Այ Էյ Բի կենտրոնը եւ ամերիկյան WEGO-ն կաջակցեն հայ կանանց բիզնես ներուժի զարգացմանը

21.11.2011 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այ Էյ Բի Սենթր հայ-բրիտանական ուսումնական կենտրոնը եւ ամերիկյան WEGO (Women Empowerment Global Outreach) ՀԿ-ն այսօր հայտարարել են ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին:

Ինչպես Մեդիամաքսին  հայտնեցին Այ Էյ Բի կենտրոնում,  համագործակցության շրջնակներում կկազմակերպվեն համատեղ ուսումնական ծրագրեր, ուղղված հայ կանանց բիզնես ներուժի զարգացմաը՝  վերջիններիս կարիքներին եւ հայկական գործարար միջավայրին համապատասխան: Համատեղ դասընթացների առաջին հնգօրյա փուլը կմեկնարկի այսօր, դրան կմասնակցեն  20 կանայք Երեւանից:

Ուսումնական ծրագիրը ներառում է  հաջողության հասնելու հատուկ մշակված մեթոդներ՝ նորամուծությունների փորձարկում եւ կատարած սխալներից հնարավորինս արագ դաս քաղելու ու առաջ գնալու հմտություններ; պրոֆեսիոնալ պահվածք եւ ներկայացման հմտություններ, այդ թվում էթիկայի կանոններ, պրոֆեսիոնալ հարդարում, հագուստ: Կներկայացվեն նաեւ մարտահրավերներին դիմակայելու եւ հնարավորությունները ճիշտ կանխատեսելու եւ օգտագործելու մեթոդները:

“Մենք պատիվ ունենք համագործակցել Այ Էյ Բի կենտրոնի` Հայաստանում մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված վստահելի մի կազմակերպության հետ, որպեսզի փոխանցենք մեր փորձը, ձեռնարկատիրական հմտություններ եւ վստահություն բազմաթիվ նպատակասլաց կանանց, որոնք մտադիր են հաջողակ բիզնես հիմնել”, - ասել է WEGO-ի համասեփականատեր, գործադիր տնօրեն Թամի Ռոբերթսը:

Դիտում՝ 21973

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW