ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ֆուտբոլի հավաքականը` բանկային համակարգի առաջնության չեմպիոն

21.11.2011 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ֆուտբոլի հավաքականը դարձել է ՀՀ բանկային համակարգի մինի-ֆուտբոլի XI սիրողական առաջնության չեմպիոն:

Նոյեմբերի 19-ին Երեւանի «Միկա» մարզադահլիճում կայացած եզրափակիչ խաղում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ֆուտբոլի թիմը 3:1 հաշվով հաղթանակ է տոնել արժանի հակառակորդի նկատմամբ: Բանկի հավաքականը արժանացել է նաեւ «Բարձրակարգ թիմ, բարձրակարգ ֆուտբոլ» անվանակարգում հաղթողի կոչմանը:

«Այս հաղթանակը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ հաճախորդներին բարձրակարգ ֆինանսական ծառայություններ մատուցելուց բացի, բանկում մեծ կարեւորություն է տրվում աշխատակիցների շրջանում տիրող առողջ բարոյահոգեբանական մթնոլորտին, ինչի վառ ապացույցն են համախմբված ֆուտբոլի հավաքականը եւ նրանց աջակցելու եկած բանկի հարյուրավոր աշխատակիցները»,- Մեդիամաքսին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունում:

Դիտում՝ 3336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW