Երեւանն ու Թբիլիսին քննարկում են սահմանային անցակետերի աշխատանքը միասնական դարձնելու ծրագիրը

21.11.2011 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ Եվրամիության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միասնական տնտեսական քաղաքականության ներդրմանը:

Նոյեմբերի 18-19-ը Բաթումիում կայացել է հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը` Հայաստանի եւ Վրաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանի եւ Նիկա Գիլաուրիի գլխավորությամբ:

Նիկա Գիլաուրին նշել է, որ երկկողմ առեւտրաշրջանառության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 45 տոկոսով: Նա նշել է, որ առկա են հայ-վրացական բազմաթիվ համատեղ նախագծեր, որոնք վերաբերում են մաքսային կետերի վարմանը, էլեկտրագծերի կառուցմանը, շինարարությանը եւ այլն:

Նիկա Գիլաուրին ասել է, որ Երեւանն ու Թբիլիսին քննարկում են հայկական եւ վրացական սահմանային անցակետերի աշխատանքը միասնական դարձնելու ծրագիրը: “Այդպիսի նախագիծ արդեն իրականացրել ենք վրաց-թուրքական սահմանին՝ Սարփիում, եւ համոզվել ենք, որ դա շատ արդյունավետ է: Կրկնակի կրճատվում է սահմանն անցնողների ժամանակի ծախսը: Երկու անգամ սահմանը հատելու փոխարեն՝ կանցնեն մեկ անգամ: Նույն ծրագիրն ուզում ենք իրականացնել հայ-վրացական սահմանին”, - ասել է Վրաստանի վարչապետը:
 
Տիգրան Սարգսյանն ասել է, որ երկու շաբաթվա ընթացքում կամփոփվեն Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության մրցույթի արդյունքները: “Այս մեծածավալ ծրագրի ավարտը հնարավորություն կտա, որպեսզի մեր քաղաքացիները հասնեն Բաթումի ավելի որակյալ ճանապարհներով”, - ասել է նա:

ՀՀ վարչապետն ասել է նաեւ, որ Հայաստանը եւ Վրաստանը համատեղ զբոսաշրջային երթուղիներ կմշակեն եվրոպացի այցելուների համար:

“Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եվրոպացի զբոսաշրջիկները նախապատվություն են տալիս մեկ շաբաթվա ընթացքում երկու երկրներ այցելելուն”, - նշել է կառավարության ղեկավարը:

Աջարիայի հայ համայնքի հետ հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը Նիկա Գիլաուրիի ուղեկցությամբ այցելել է Բաթումի Արդարադատության պալատ, որտեղ ծանոթացել է ներդրված մի շարք տեխնոլոգիական նորամուծություններին, որոնք հնարավորություն են տալիս մեկ պատուհանի սկզբունքով ծառայություններ մատուցել քաղաքացիներին:

Դիտում՝ 3444
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW