Ամերիաբանկը ներկայացրել է 3 տիպի նոր հիփոթեկային վարկատեսակ

18.11.2011 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը ներկայացրել է նոր տիպի հիփոթեկային վարկատեսակներ:

Ինչպես տեղեկացրել են բանկում, առաջարկվում են նոր հիփոթեքային վարկերի հետեւյալ տեսակները.

- Ավանդով ապահովված հիփոթեքային վարկ: Եթե վարկառուն ապագայում ունենա ֆինանսական դժվարություններ, ապա վարկի մարումները կարող են կատարվել ավանդային միջոցներից: Այս վարկի դեպքում անշարժ գույքի ձեռք բերման համար կանխավճարի գումարը հաճախորդի կողմից ներդրվում է Ամերիաբանկում որպես ավանդ եւ ձեւակերպվում է որպես դրամական միջոցների գրավ, կամ բանկում գործող ավանդն է ձեւակերպվում որպես գրավ, ընդ որում, ընդունվում է նաեւ երրորդ անձի կողմից ներդրված ավանդը: Վարկի մնացած մասի համար գրավ է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը:

- Այլ անշարժ գույքի գրավով ապահովված վարկ: Այս  վարկատեսակը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են անշարժ գույք ձեռք բերել արտերկրում կամ Հայաստանի այն մարզերում, որտեղ Ամերիաբանկը չունի մասնաճյուղ: Այս դեպքում բանկը գրավ է վերցնում ոչ թե ձեռք բերվող անշարժ գույքը, այլ Երեւանում գտնվող անշարժ գույքը կամ այն մարզերում գտնվող անշարժ գույքը, որտեղ բանկն ունի մասնաճյուղ:

- Լրացուցիչ գրավով ապահովված հիփոթեքային վարկ, որը նախատեսված է այն անձանց համար, ովքեր չունեն բավարար չափով կուտակված կանխավճարային գումար` հիփոթեքային վարկ ստանալու համար, սակայն ունեն կայուն եկամուտ եւ լրացուցիչ անշարժ գույքի գրավ: Այս վարկի համար սահմանված է 5% կանխավճար:

Դիտում՝ 4390

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW