Հրանտ Բագրատյանը 2012-ի պետբյուջեն անվանել է “արտագաղթի բյուջե”

17.11.2011 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր հայտարարել է, որ կառավարության կողմից ներկայացված 2012թ-ի պետբյուջեի նախագիծը “արտագաղթի բյուջե” է:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախկին վարչապետն ասել է, որ 2012թ-ը «բերքառատ է լինելու հարուստների համար, իսկ աղքատացումը շարունակվելու է»:

«Այն հայտարարությունները, թե ավելացվելու են ունեւորների հարկերը բացարձակ սուտ են, քանի որ 101 մլրդ դրամի լրացուցիչ հարկային եկամուտներում հարուստներից գանձվող հարկերը կազմելու են 2-2,5 մլրդ. դրամ”,-ասել է նա:

Հաջորդ տարի պարենային ապրանքների 15%-ոց գնաճի պայմաններում  թոշակները բարձրացվելու են ընդամենը 10%-ով, դա էլ նշանակում է` թոշակառուները կաղքատանան 5%-ով, նշել է Հրանտ Բագրատյանը:

“Այս ճգնաժամից խուսափելու համար հանրապետության նախագահին եւ ՀՀԿ-ին կոչ եմ անում առաջին հերթին աշխատանքից հեռացնել վարչապետին, այնուհետեւ ԿԲ նախագահին եւ ֆինանսների նախարարին”,-ասել է Հրանտ Բագրատյանը:

Դիտում՝ 5962

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW