Հարկային փաթեթը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում

17.11.2011 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում առաջարկել է նոյեմբերի 28-ին հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նիստ, որի ընթքացքում կքննարկվի հարկային փաթեթը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԱԺ արտահերթ նիստի անցկացման որոշումը կընդունվի կառավարության հաջորդ նիստում` նոյեմբերի 24-ին:

Վարչապետի խոսքերով, այս պահին ԱԺ-ն քննարկել է փաթեթի 60%-ը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ հարկային փոփոխությունների փաթեթը պետք է ընդունվի մինչեւ 2012թ. պետբյուջեի հաստատումը:

Դիտում՝ 2149
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW