Տիգրան Սարգսյանն ու Ֆիլիպ Քոթլերը քննարկել են ՀՀ-ում գերազանցության կենտրոնի ստեղծման թեման

15.11.2011 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մարքեթինգի “գուրու” Ֆիլիպ Քոթլերի հետ քննարկել է Հայաստանում մարքեթինգային գերազանցության կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր:

ՀՀ Վարչապետը ողջունել է գաղափարը եւ պատրաստակամություն հայտնել օժանդակել կենտրոնի ստեղծմանը: 

«Ձեր այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա մեր երկրում մարքեթինգի զարգացմանը: Մեր կարեւորագույն խնդիրներից մեկն այսօր կառավարման համակարգի արդիականացումն է: Այդ համատեքստում Ձեր դասախոսությունները կարող են մեծապես նպաստել մեր աշխատանքների լավագույնս իրականացմանը», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Ֆիլիպ Քոթլերն ասել է, որ Հայաստանում առկա են մարքեթինգի զարգացման լավ նախադրյալներ եւ անհրաժեշտ է ճիշտ ու հետեւողական քաղաքականություն վարել:

Զրուցակիցներն անդրադարձել են զբոսաշրջության, կրթության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում մարքեթինգային ռազմավարության իրականացմանը վերաբերող խնդիրներին:

Դիտում՝ 5002

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW