Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում կմասնակցի “Մարքեթինգի մեծ շաբաթին”

11.11.2011 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում մեկնարկել է “Մարքեթինգի մեծ շաբաթը”, որի շրջանակներում Հայաստան կայցելի եւ դասախոսություններով հանդես կգա մարքեթինգի “գուրու” Ֆիլիպ Կոտլերը:

Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանն ասել է, որ այցի ընթացքում պրոֆեսոր Կոտլերը հանդես կգա դասախոսությունների շարքով` ուղղված տարածաշրջանային կազմակերպությունների միջին եւ ավագ մենեջերներին, ղեկավարներին, տնօրեններին եւ ուսանողներին:

Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին` Արամ Նավասարդյանն ասել է, որ նախատեսված բոլոր ֆորումների ընթացքում Ֆիլիպ Կոտլերը կներկայացնի նոր “Մարքեթինգ 3.0” հայեցակարգը, իսկ դասախոսությունների բոլոր մասնակիցները “Կոտլեր Իմփեքթ” ընկերության կողմից կստանան վկայագրեր:

Նրա խոսքով, դասախոսություններին մասնակցության հայտեր են ստացվել Իրանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Թուրքիայից, եվրոպական մի շարք երկրների ուսանողներից, գործարարներից եւ մարքեթինգային ընկերությունների ղեկավարներից:

“Կոտլեր Իմփեքթ” ընկերության մենեջեր Ֆահիմ Կիպրիան էլ ասել է, որ Ֆիլիպ Կոտլերը մեծ ոգեւորությամբ է սպասում Հայաստան իր այցին:

“Հայաստանը աճող շուկա է եւ իրենից հետաքրքրություն է ներկայացնում մարքեթինգի մասնագետների համար: Սովորաբար Կոտլերի դասախոսությունները մեկօրյա են լինում, սակայն այստեղ նա անցկացնելու է 4 օր` դասախոսություններից զատ հանդիպումներ ունենալով ՀՀ նախագահի, վարչապետի եւ նախարարների հետ”,- ասել է Կոտլերի ներկայացուցիչը:

“Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում-11.11.11” նախագծի ղեկավար Արմեն Սարգսյանն էլ ասել է, որ ծրագիրը չի ավարտվելու Կոտլերի այցով եւ շարունակական է լինելու: Նրա խոսքերով, Հայաստան կայցելեն մարքեթինգի բնագավառում աշխարհահռչակ այլ մասնագետներ, հայերեն կթագմանվի “Մարքեթինգի սկզբունքներ” գիրքը:

Դիտում՝ 5074
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW