ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունները կարող են մեկնարկել մոտ ապագայում

09.11.2011 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները վստահություն են ներշնչում մոտ ապագայում Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունները սկսելու համար:

“Ազատ առեւտրի գոտուն առնչվող դրույթների արդյունավետ կենսագործումը թույլ կտա ավելի մրցունակ դարձնել հայաստանյան տնտեսությունը` ինչպես օրենսդրական դաշտի, այնպես էլ տնտեսական ոլորտում դերակատարություն ունեցող համապատասխան հաստատությունների կատարելագործման միջոցով” , - ասել Էդվարդ Նալբանդյանն` այսօր հանդես գալով «Արեւելյան գործընկերություն. զարգացումների ներքաղաքական եւ եվրոպական համատեքստը» խորհրդաժողովի բացմանը:

“Մեր համագործակցության օրակարգում կարեւոր տեղ են զբաղեցնում ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացմանն ուղղված աշխատանքները: Խրախուսելով մարդկային շփումները ԵՄ անդամ երկրների հետ` լավ նախադրյալներ կստեղծվեն խորացված գործընկերային հարաբերությունների հաստատման համար ամենատարբեր ոլորտներում` գործարարություն, ուսանողների, երիտասարդների միջեւ շփումներ, մշակույթ, գիտություն”, - ասել է ԱԳ նախարարը:
 
Խորհրդաժողովի կազմակերպիչը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնն է:

Դիտում՝ 4508

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW