Թաթուլ Մանասերյանը լուծումներ է առաջարկում ճգնաժամի նոր ալիքը հաղթահարելու համար

09.11.2011 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: “Այլընտրանք” հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանն այսօր ասել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը անխուսափելի է եւ այն արդեն տարածվում է ողջ աշխարհում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Թաթուլ Մանասերյանն ասել է, որ այդ իրական վտանգ է ներկայացնում ողջ աշխարհի համար:

“Հայաստանում տեղի է ունենում արտաքին տրանսֆերտների ծավալի նվազում, տնտեսական ծրագրերի վարկավորման արտաքին աղբյուրների սահմանափակում եւ գնաճ` միջազգային շուկաներում ձեւավորված գների աճի միտումներին համապատասխան”,- նշել է նա:

Ճգնաժամի երկրորդ ալիքը հաղթահարելու համար տնտեսագետն առաջարկել  է հավաքագրել ժամանակավորապես ազատ դրամական միջոցների եւ դրանք ներդնել համապետական ծրագրերի մեջ, արտոնյալ վարկեր տրամադրել տնտեսության լոկոմոտիվային ճյուղերի զարգացման համար, ժամանակավոր վերացել հարկերը ներմուծվող տեխնիկայի եւ սարքավորումների դիմաց, ինչը կնպաստի տնտեսության վերազինմանը եւ այն առավել մրցակցային կդարձնի:

Դիտում՝ 1925
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW